Հաճախորդների աջակցման կենտրոն

Օգնության կարի՞ք ունեք: Ուղղեք Ձեր հարցը մեր մասնագետներին:

Կապվեք CAM-ի հաճախորդների աջակցման կենտրոն, եթե ունեք ինչ-որ կասկած կամ կարիք կապված Ձեր մոդելի հետ: Ձեզ ամենայն մանրամասն կսպասարկեն: Այլ կարգի հարցումների համար, որոնք չեն վերաբերում աջակցման բաժնին, սեղմեք այստեղ և ստացեք լրացման ձևանմուշը:



Ապրանք չի ընտրվել

Ապրանք չի ընտրվել

N.B. Երբ կապվեք սպասարկման բաժին, Ձեզանից հնարավոր է պահանջվի մոդելի նկար կամ գնման կտրոն անհրաժեշտության դեպքում

Հաճախորդների աջակցություն
Ապրանքի սպասարկում
Ապրանքների տվյալներ (FAQ)

Կերակրման աթոռներ

  • Պլաստիկ մասերը պետք է պարբերաբար մաքրվեն խոնավ կտորով: Չի կարելի օգտագործել ացետոն կամ ացետոնային հիմքով մաքրող միջոցներ:
  • Ճոճվող և շարժական մասերը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել խոնավ կտորով և յուղել սիլիկոնային սփրեյով:
  • Պահպանել ապրանքը չոր վայրում: Չթողնել այն մթնոլորտային ազդեցության տակ. ջուր, անձրև, ձյուն, խոնավություն կամ արևի ուղիղ ճառագայթներ:
  • Չտեղադրեք ապրանքը բաց կրակի մոտ կամ ջերմության այլ աղբյուրի մոտ (բուխարի, էլեկտրական և գազով վառարաններ) հրդեհից խուսափելու համար:
  • Եթե երկաթե մասերը խոնավանան, չորացնել փափուկ կտորով՝ կոռոզիայից խուսափելու համար
  • Պարբերաբար ստուգել ծալվելու և ըստ բարձրության կարգավորվող մեխանիզմների ճշգրիտ աշխատանքը, համոզվել, որ չկան շատ մաշված կամ վնասված մասեր (օր.՝ կորած պտուտակներ):
  • Անմիջապես փոխարինել վնասված մասերը:
  • Օգտագործել միայն գործարանային պահեստամասեր՝ ձեռք բերված արտադրողից կամ պաշտոնական ներկայացուցիչից:

Փոքր բուսթեր աթոռակներ

  • Պլաստիկ մասերը պետք է պարբերաբար մաքրվեն խոնավ կտորով: Չի կարելի օգտագործել ացետոն կամ ացետոնային հիմքով մաքրող միջոցներ
  • Կտորները հեռացվում են, լվացվում ձեռքով, տաք ջրում (առավելագույնը 30°C), օգտագործելով նուրբ գործվածքի համար նախատեսված մաքրող միջոցներ: Չլվանալ մեքենայով: Չքամել: Չօգտագործել սպիտակեցնող միջոցներ: Չչորացնել չորացնող սարքով: Քիմմաքրում չկիրառել, չարդուկել: Չորացնել ստվերում: Բյուրեղներով ծածկոցները լվանալ հակառակ կողմով:
  • Պահպանել ապրանքը չոր վայրում: Չթողնել այն մթնոլորտային ազդեցության տակ. ջուր, անձրև, ձյուն, խոնավություն կամ արևի ուղիղ ճառագայթներ:
  • Չտեղադրեք ապրանքը բաց կրակի մոտ կամ ջերմության այլ աղբյուրի մոտ (բուխարի, էլեկտրական և գազով վառարաններ) հրդեհից խուսափելու համար:
  • Եթե երկաթե մասերը խոնավանան, չորացնել փափուկ կտորով՝ կոռոզիայից խուսափելու համար:
  • Պարբերաբար ստուգել ծալվելու և ըստ բարձրության կարգավորվող մեխանիզմների ճշգրիտ աշխատանքը, համոզվել, որ ամրագոտիները լավ վիճակում են:
  • Անմիջապես փոխարինել վնասված մասերը:
  • Օգտագործել միայն գործարանային պահեստամասեր՝ ձեռք բերված արտադրողից կամ պաշտոնական ներկայացուցիչից:

Խաղահարթակներ

  • Պլաստիկ մասերը պետք է պարբերաբար մաքրվեն օճառով և տաք ջրով: Չի կարելի օգտագործել ացետոն կամ ացետոնային հիմքով մաքրող միջոցներ:
  • Պահել ապրանքը չոր վայրում: Չթողնել այն մթնոլորտային գործոնների ազդեցության տակ. օր.՝ ջուր, անձրև, ձյուն, խոնավություն, արևի ուղիղ ճառագայթներ:
  • Չտեղադրել ապրանքը բաց կրակի կամ ուժեղ ջերմություն անջատող սարքերի մոտ (բուխարի, էլեկտրական կամ գազային ջեռոցներ) հրդեհից խուսափելու համար:
  • Չհենվել բռնակների վրա:
  • Պարբերաբար ստուգել բացվող/փակվող մեխանիզմների ճիշտ աշխատանքը, համոզվել, որ վնասված չեն կամ չեն մաշվել (e.g. բռնակները, ցանցերը և այլն):
  • Անմիջապես փոխարինել վնասված մասերը:
  • Չօգտագործել պաշտոնական դիլերից կամ արտադրողից ձեռք Չբերված պահեստամասեր:

Ճոճաթոռներ

  • Պլաստիկ մասերը պետք է պարբերաբար մաքրվեն խոնավ կտորով: Չի կարելի օգտագործել ացետոն կամ ացետոնային հիմքով մաքրող միջոցներ:
  • Կտորները հեռացվում են, լվացվում ձեռքով, տաք ջրում (առավելագույնը 30°C), օգտագործելով նուրբ գործվածքի համար նախատեսված մաքրող միջոցներ: Չլվանալ մեքենայով: Չքամել: Չօգտագործել սպիտակեցնող միջոցներ: Չչորացնել չորացնող սարքով: Քիմմաքրում չկիրառել, չարդուկել: Չորացնել ստվերում: Բյուրեղներով ծածկոցները լվանալ հակառակ կողմով:
  • Չտեղադրեք ապրանքը բաց կրակի մոտ կամ ջերմության այլ աղբյուրի մոտ (բուխարի, էլեկտրական և գազով վառարաններ) հրդեհից խուսափելու համար:
  • Չյուղել շարժական մասերը:
  • Պարբերաբար ստուգել, արդյոք չկան կոտրված կամ մաշված մասեր, կամ պոկված ամրակներ:
  • Անմիջապես փոխարինել վնասված մասերը:
  • Օգտագործել միայն գործարանային պահեստամասեր՝ ձեռք բերված արտադրողից կամ պաշտոնական ներկայացուցիչից:

Քայլակներ

  • Պլաստիկ մասերը պետք է պարբերաբար մաքրվեն խոնավ կտորով: Չի կարելի օգտագործել ացետոն կամ ացետոնային հիմքով մաքրող միջոցներ:
  • Պահել ապրանքը չոր վայրում: Չթողնել այն մթնոլորտային ազդեցության տակ:
  • Չտեղադրել ապրանքը բաց կրակի կամ ուժեղ ջերմություն անջատող սարքերի մոտ (բուխարի, էլեկտրական կամ գազային ջեռոցներ) հրդեհից խուսափելու համար:
  • Եթե երկաթե մասերը խոնավանան, չորացնել փափուկ կտորով՝ կոռոզիայից խուսափելու համար:
  • Պարբերաբար ստուգել, արդյոք չկան քանդված-կորած պտուտակներ, շատ մաշված կամ վնասված մասեր:
  • Անմիջապես փոխարինել վնասված մասերը:
  • Օգտագործել միայն գործարանային պահեստամասեր՝ ձեռք բերված արտադրողից կամ պաշտոնական ներկայացուցիչից:

Ճամփորդական մոդելներ և զբոսասայլակներ

  • Պլաստիկ մասերը պետք է պարբերաբար մաքրվեն խոնավ կտորով: Չի կարելի օգտագործել ացետոն կամ ացետոնային հիմքով մաքրող միջոցներ:
  • Ճոճվող և շարժական մասերը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել խոնավ կտորով և յուղել սիլիկոնային սփրեյով:
  • Փոշոտ կամ կեղտոտ մակերևույթին օգտագործելուց հետո անիվները պետք է մաքրվեն և յուղվեն սիլիկոնային սփրեյով, որպեսզի ապահովեն հատկանշական սահուն ընթացք:
  • Կտորները հեռացվում են, լվացվում ձեռքով, տաք ջրում (առավելագույնը 30°C), օգտագործելով նուրբ գործվածքի համար նախատեսված մաքրող միջոցներ: Չլվանալ մեքենայով: Չքամել: Չօգտագործել սպիտակեցնող միջոցներ: Չչորացնել չորացնող սարքով: Քիմմաքրում չկիրառել, չարդուկել: Չորացնել ստվերում: Բյուրեղներով ծածկոցները լվանալ հակառակ կողմով
  • Եթե երկաթե մասերը խոնավանան, չորացնել փափուկ կտորով՝ կոռոզիայից խուսափելու համար
  • Պարբերաբար ստուգել ծալվելու և ըստ բարձրության կարգավորվող մեխանիզմների ճշգրիտ աշխատանքը, արգելակները, aանիվների ֆիքսման/արձակման մեխանիզմի ճիշտ աշխատանքը, համոզվել, որ չկան շատ մաշված կամ վնասված մասեր (օր.՝ կորած պտուտակներ):
  • Անմիջապես փոխարինել վնասված մասերը:
  • Օգտագործել միայն գործարանային պահեստամասեր՝ ձեռք բերված արտադրողից կամ պաշտոնական ներկայացուցիչից:

Մեքենայի մանկական նստատեղեր

  • Պլաստիկ մասերը պետք է պարբերաբար մաքրվեն խոնավ կտորով: Չի կարելի օգտագործել ացետոն կամ ացետոնային հիմքով մաքրող միջոցներ
  • Կտորները հեռացվում են, լվացվում ձեռքով, տաք ջրում (առավելագույնը 30°C), օգտագործելով նուրբ գործվածքի համար նախատեսված մաքրող միջոցներ: Չլվանալ մեքենայով: Չքամել: Չօգտագործել սպիտակեցնող միջոցներ: Չչորացնել չորացնող սարքով: Քիմմաքրում չկիրառել, չարդուկել: Չորացնել ստվերում: Բյուրեղներով ծածկոցները լվանալ հակառակ կողմով
  • Չյուղել շարժական մասերը:

Որտե՞ղ գտնել CAM-ի տեսականու մանրամասն տեղեկությունը

Cam-ի կայքի ապրանքներ բաժնում կարող եք գտնել մոդելների առանձնահատկության մասին ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան անվտանգության, հասանելի գույների, ինպես նաև տեսանյութեր օգտագործման վերաբերյալ:

Ինչպե՞ս գտնել ինձ ամենամոտ CAM-ի պաշտոնական ներկայացուցչին

Կայքի <<Վաճառակետ>> բաժինը ցույց է տալիս Cam-ի Բոլոր պաշտոնական ներկայացուցիչների ցանկքը Իտալիայում՝ իրենց հացեներով և հեռախոսահամարներով ըստ մարզերի բաժանումների

Ի՞նչ մոդելներ գնել փոքրիկի ծնունդից առաջ և հետո

Cam-ը առաջարկում է. Ճամփորդական մոդելներ, որ բաղկացած են զամբյուղից, զբոսանքի նստատեղից և 0+ խմբի քարսիթից հարմարավետ զբոսանքների համար, համատեղ քնի համար օրորոցներ, կերակրման աթոռակներ ճաշի ժամերի համար, լոգանքի և բարուրի տաշտակ-սեղաններ, կարճաշամկետ քնի համար ճոճաթոռներ, մանեժ-խաղահարթակներ և քայլակներ խաղի ժամերի համար:

Ի՞նչ մոդելներ վերցնել մեզ հետ հանգստյան օրերին

Cam-ը առաջարկում է. Օրորոցներ համատեղ քնի համար նախատեսված՝ նորածինների համար, կամ ճամփորդական օրորոցներ ավելի մեծ տարիքի համար: Բոլոր տարիքի, հասակի և քաշի երեխաների համար կարիքը կունենաք բարձրորակ նստատեղերի, զբոսանքի համար՝ զբոսասայլակներ, բուսթեր-աթոռներ ճաշի ժամերին:

Ինչպե՞ս ձեռք բերել CAM-ի հավաքածուի կատալոգ

Cam-ի կայքում Դուք կարող եք առցանց դիտել ընթացիկ տարվա հավաքածուի կատալոգը, ներբեռնել այն pdf ֆորմատով՝ հետագայում ուսումնասիրելու համար, կամ լրացնել ձևանմուշը օրինակը ստանալու համար:

Որտե՞ղ գտնել CAM-ի մոդելների օգտագործման գրքույքները

Cam-ի յուրաքանչյուր մոդել ունի օգտագործման ուղեցույց, որտեղ նշված է օգտագործման հետ կապված ողջ ինֆորմացիան: Եթե այն կորցրել եք, կարող եք հարցում ուղարկել servizioassistenza@camspa.it. էլ. հասցեին:

Ինչպե՞ս խնամել և սպասարկել գնված մոդելները

Cam-ի վեբ կայքի Հաճախորդների սպասարկման կենտրոնում կարող եք գտնել ամբողջ ինֆորմացիան և անհրաժեշտ խորհրդատվությունը խնամքի և սպասարկման վերաբերյալ

Ո՞մ դիմել սպասարկման կամ պահեստամասերի համար

Խորհրդատվության կամ պահեստամասերի համար նախապես դիմեք տեղում CAM-ի պաշտոնական ներկայացուցչին, որտեղից գնել եք, կամ կապվեք մեր սպասարկման կենտրոնի հետ՝ զանգահարելով +39 035.4424611 (Երկ.-Ուրբ. 08:00-12:00 / 13:30-17:30) կամ գրեք նամակ հետևյալ էլ. հասցեին. servizioassistenza@camspa.it.

Ինչքա՞ն է CAM-ի մոդելների երաշխիքը

Cam-ի տեսականին ունի EC 1999/44 դիրեկտիվայի երաշխավորագիր, որ սահմանում է գնման օրվանից մինչև 2 ամիս անվճար փոխարինում կամ վերանորոգում գործարանային խնդիրների դեպքում: Ընկերությունը հետագա սպասարկում ևս սահմանում է այդ երկու ամիս անցնելու դեպքում գնման օրվանից մինչև 2 տարի՝ առավելագույն աջակցություն ցուցաբերելով:

Որտեղի՞ց ճշտել CAM-ի մոդելների արժեքները

Մոդելի արժեքից տեղեկանալու համար դիմեք Ձեր մոտակա պաշտոնական ներկայացուցչին, կամ կարող եք դիմել մեզ մեր սոցիալական հարթակներում:

reset-search

Non ci sono risultati

Կատեգորիաներ

Տեսականի

Cam | Il mondo del Bambino

Պտտեք էկրանը, որպեսզի հասանելի լինի ամբողջական կայքը